10.04.2025
Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն
prev Նախորդ նորություն

Կգնահատենք հետո. Պեսկովը՝ Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման մասին

Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երևանից պաշտոնական հայտարարություններ հրապարակվեն այս հարցի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նրա խոսքով, այս հանդիպման ամբողջական օրակարգը դեռ հայտնի չէ, թեեւ կան որոշակի ուղերձներ։


Պեսկովը կոչ է արել սպասել «հայկական կողմից որոշ հայտարարությունների այն մասին, թե ինչ նկատի ունեն անդրատլանտյան ինտեգրման թեման քննարկելիս»։

«Որակի նշան Դուբայ 2023 International Quality Mark Dubai 2023». մրցանակակիրները հայտնի են
Հաջորդ նորություն next