Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կայացած հանդիպմանը ստորագրել է հռչակագիր, որով Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86,6 հազար քառակուսի կիլոմետր, որը ներառում է Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա չի եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նա հրաժարվել է մեկնել Գրանադա։