29.11.2024
Ադրբեջանը շարունակել է կրակել. նկատվել է նաև զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Խաղաղության եւ հանգստության կարիք ունենք բոլորս... "Մաշինա վրեմենի"-ն գալիս է Երևան

"Մաշինա վրեմենի" լեգենդար խումբը ապրիլի 13-ին Երեւանում հանդես կգա իրենց 55-ամյակին նվիրված մեծ համերգով։

Ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար եւ երգերի հեղինակ Անդրեյ Մակարեւիչը գալիք համերգի կապակցությամբ նշել է, որ խումբը ծրագրել էր անցյալ տարի աշնանը համերգ ունենալ Հայաստանում, սակայն այն հետաձգվեց:

"Եվ երբ կազմակերպիչներն առաջարկեցին համերգի համար նոր օր ընտրել ապրիլի մեջ, որոշեցինք, որ դա անպայման լինի ապրիլի 13-ին, քանի որ այդ օրը մեր Սաշա Կուտիկովի ծննդյան օրն է, նաեւ ռոքնռոլի միջազգային օրը: Այսինքն, երկու հրաշալի առիթ՝ համերգային տուրը Հայաստանում սկսելու համար", - ընդգծել է նա:

Նա նշել է, որ համերգի ժամանակ նրանք, ովքեր սիրում են խմբի հին երգերը, կարող են նորից վայելել դրանք՝ երկարատեւ դադարից հետո: Իսկ նրանք, ում հետաքրքրում է այսօրվա «Մաշինա վրեմենին», առաջին անգամ հնարավորություն կունենան վերջին ալբոմներում ընդգրկված երգերը գնահատել կենդանի հնչողությամբ:


"Դրանք մենք Հայաստանում դեռ չենք կատարել: Կարծում եմ՝ բոլորի համարն էլ հետաքրքիր կլինի", - ասաց նա եւ հավաստիացրեց որ Երևանում խումբը կնվագի իրենց բոլոր հիթերը:

Հիշելով իր վերջին այցը Հայաստան՝ Անդրեյ Մակարևիչն ասաց, որ դա տեղի է ունեցել 2022 թվականի աշնանը՝ Starmus փառատոնին մասնակցելու շրջանակներում:

Փառատոնի ժամանակ նա կատարեց երկու երգ միայն կիթառի ուղեկցությամբ՝ առանց խմբի: Մակարևիչն ընդգծեց, որ փառատոնն ինքնին զարմանալի էր: Մասնաորապես ասաց, որ երաժշտության և գիտության միաձուլումը հիանալի գաղափար էր:

"Ես ու կինս մեկ-երկու ազատ օր ունեինք շրջելու Հայաստանի տեսարժան վայրերում՝ Գառնի, Գեղարդ, Էրեբունի․․․ Անհավանական տեսարան էր։ Հրաշալի ու համեղ է հայկական գինին", - կիսվեց հիշողություններով երաժիշտը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներին, որոնք հայտնի պատճառներով այսօր ապրում են Հայաստանում, Անդրեյ Մակարեւիչը ասաց: "Մենք ուղղակի կնայենք միմյանց, որովհետեւ վաղուց չենք տեսնվել…":

Եզրափակելով զրույցը ՝ ի պատասխան հարցին, թե ինչ կմաղթեր խելահեղ աշխարհում ապրող մարդկանց, հատկապես որ աշխարհի տարբեր անկյուններում այժմ մոլեգնում են պատերազմները, երաժիշտը նշել է. "Խաղաղության եւ հանգստության կարիք ունենք բոլորս":