17.04.2025
Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել. Բլինքեն
prev Նախորդ նորություն

Տավուշի մարզպետը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման տեսլականը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:


Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորել է Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Տավուշի մարզում իրականացրած ծրագրերի համար:


Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ այնուհետեւ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, համայնքների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետը հույս է հայտնել, որ դեսպանի այցը նոր ծրագրերի սկիզբ կլինի տարբեր բնագավառներում կապերի հաստատման ու ընդլայնման համար:


Դեսպան Աոկի Յուտական շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու մարզի զարգացման տեսլականին:


Հանդիպման արդյունքում որպես համագործակցության հեռանկարային ուղղություն առանձնացվել է տուրիզմի ոլորտը:


Հանդիպման ավարտին Հայկ Ղալումյանը և Աոկի Յուտական փոխանակվել են հուշանվերներով։

Յուրաքանչյուր հայ մարդու տավուշեցու կողքին կանգնելը պահի հրամայականն է. հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ