29.11.2024
ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության 2 օպերլիազորներ ձերբակալվել են
prev Նախորդ նորություն

ԱՄՆ աջակցում է ՀՀ կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում հայտարարել է, որ ԱՄՆ աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։


«Մենք աջակցում ենք այն գաղափարներին, պարոն վարչապետ, որոնք ընկած են Ձեր՝ «Խաղաղության խաչմերուկ» առաջարկի հիմքում: Մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային երթուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցություններով։ Սա կնպաստի դիվերսիֆիկացված տնտեսություններին, հնարավորությունների ընդլայնմանը և կխթանի խաղաղության և հաշտեցման ջանքերը»,- հայտարարել է պետքարտուղարը Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:


Էնթոնի Բլինքենի խոսքով` հզոր ապագա կա տարածաշրջանի հետ, որն ավելի ու ավելի է ինտեգրվում, և որն օգուտ կբերի մարդկանց ու երկրներին: «Եվ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ցանկանում են օգնել ձեզ կառուցել դա»,- ասաց Բլինքենը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է արդյունավետ քննարկման։