Երեկ երեկոյան լրատվական դաշտը, հղում անելով սեփական աղբյուրներին գրեց, որ Նիկոլ Փաշինյանը միանգամից մի շարք պաշտոնյաների հեռացրել է զբաղեցրած պաշտոններից: Մասնավորապես, շրջանառվում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունները: Շրջանառվում էր նաև ՊՆ Սուրեն Պապիկյանի անունը, սակայն, կարծես, այս լուրը հերքվեց: Մնացած պաշտոնյաների մասով դեռևս պաշտոնական հաստատում չկա: