Մոտ 10 օրից Վիլեր–Կոտըրե քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը, որին Ֆրանսիայի կառավարությունը հրավիրել է մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Նա տեղեկացրել է, որ այս հարցը քննարկվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ: "Գագաթնաժողովը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բազմոլորտ համագործակցություն է ենթադրվում` քաղաքական, ռազմական, մշակութային և այլ բնագավառներում",- շեշտել է նա։ Նշենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիան Վիլեր-Կոտըրե և Փարիզ քաղաքներում: