Բագրատ Սրբազանը հերթական հանդիպումը կանցկացնի այսօր, ժամը 19։30-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Հավաքի ընթացքում Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կամփոփի Վայոց ձորի մարզ կատարած իր այցն ու կխոսի Շարժման ներկայիս ընթացքի մասին։ Օրվա բանախոսն ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն է, թեմա՝ Արժանապատիվ խաղաղություն. բանակցային գործընթաց՝ գնահատելով անցյալն և ներկան: "Սիրելի հայրենակիցներ, Սուրբ Աննա եկեղեցու բակը շարունակում է մնալ մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև ամենակարևոր օրակարգերի քննարկման ու մշակման միակ հարթակը",- ասված է հաղորդագրության մեջ։