Այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք: Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, նրանք գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ "Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար", - ասված է հայտարարության մեջ: VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հաստատել է միջադեպից հետո բեկորային վնասվածքներով երկու անձի հոսպիտալացումը։ Դեռևս հստակ տեղեկություն չկա Ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակվողների ինքնության մասին: Սոցիալական ցանցերում տարբեր վարկածներ են պտտվում, Բայց դրանք չեն հաստատվում։