Այսօր ժամը 15:00-ին վկա Ավետիք Իշխանյանը ծանուցագրով հրավիրված է հարցաքննության Երևանի քննչական վարչություն՝ չարագործ Ավետիք Իշխանյանի գրառման վերաբերյալ գործով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Քիչ առաջ մուտք եմ արել քննիչին հասցեագրված դիմում՝ առողջական պատճառով կա՛մ հետաձգելու հարցաքննությունը, կա՛մ այն կատարելու իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի բնակության վայրում։ Քննիչի արձագանքը դեռևս չենք ստացել»։