8.06.2025
Զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մոտ. ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է
02.02.2024
Զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մոտ. ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն այսօր նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին չայցելել ՀՀ մի շարք տարածքներ։ Նշվում է, որ վերջին ծանուցման հրապարակումից ի վեր այս անգամ նախազգուշացումը մեղմացում է պարունակում։ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչը արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր. – Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք – Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք – Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ – Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ «ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախնական ծանուցման հատել միջազգային սահմաններ: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման», – ասված է հաղորդագրության մեջ։