Քիչ առաջ փրկարարները փլատակներից դուրս են բերել մեկ քաղաքացու: Նա ողջ է, տեղափոխվեց ԲԿ: Հիշեցնենք, ըստ ՆԳՆ-ի՝ ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ մեկ կին կա փլատակների տակ, փրկարարները ձայն են լսում: