Ինչպես հայտնի է, Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել ընդդիմադիր հինգ անդամների մանդատից զրկելու օրակարգով: Սակայն նրանցից երկուսին ՔՊ-ն ու Հանրապետությունը՝ կոալիցիոն գործընկերները, չկարողացան զրկել մանդատից: Խոսքը նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանի և Գևորգ Ստեփանյանի մասին է: «Նախագիծը չի ընդունվել, որովհետև չի հավաքել բավարար չափով ձայների քանակ»,– հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավելի վաղ քվեարկությամբ մանդատից զրկվեցին Երևանբի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը: