Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է, մեկնարկել է երկրորդ` վերականգնողական փուլը: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ԱՆ Այրվածքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 1 պացիենտ, 7 պացիենտ` շարունակում է բուժումն արտասահմանյան կլինիկաներում: