Փետրվարի 7-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ: Կմասնակցի՞ հայկական կողմը այս հանդիպմանը. MediaHub-ն այս հարցով դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանին, որն արձագանքեց՝ Հայաստանը չի մասնակցելու հանդիպմանը: «Ազգային ժողովի նախագահի անունից հայտարարում եմ, որ Հայաստանը չի մասնակցելու այդ հանդիպմանը»,- ասաց խոսնակը: Լրատվամիջոցին չի հաջողվել ճշտել, թե արդյոք ՌԴ-ում ՀՀ դեսպանը կմասնակցի Լավրովի հետ հանդիպմանը, թե ոչ: