Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը Ապրիլի 7-ի կապակցությամբ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել բոլոր կանանց: Երեկ Նկարիչների միությունում բացվեց "Մայրիկիս..." ցուցահանդեսը, որին ներկայացված էին դպրոցի սաների ստեղծագործությունները: Մեկ հարկի տակ ներկայացվեցին աշակերտների սիրո խոստովանությունները իրենց մայրիկներին, համեմված գույներով, նկարչական տարբեր լուծումներով: