ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա։ «Ոչ, դեռ հստակություն չկա: Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ենք ունենում մեր հայ գործընկերների հետ, իհարկե, կհստակեցնենք: Համապատասխան փաստաթղթերով ՀԱՊԿ-ի մասով նման ռեժիմ գոյություն չունի, կշփվենք, կհասկանանք»,- ասել է Պեսկովը լրագրողներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվել, և Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Ավելի ուշ կազմակերպության քարտուղարությունից հայտնել էին, որ չեն ստացել մասնակցությունը սառեցնելու Երևանի դիմումը։