10.03.2025
Շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուր. ԿԽ գրասենյակ
08.12.2023
Շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուր. ԿԽ գրասենյակ

Այս օրերին 5 մարզերի շուրջ 2200 ընտանիքի բաշխվում է ընդհանուր առմամբ 109,8 տոննա ցորենի ալյուր. այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացնում է Կարմիր խաչի գրասենյակը։ «Դեռ հոկտեմբերին Հայկական կարմիր խաչ ընկերությանը նվիրաբերեցինք պարենային փաթեթներ և այլ պարագաներ, որոնք նախատեսված էին Ղարաբաղից Հայաստան փախած մարդկանց միջև բաժանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Արցախից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 հազար 625 արցախահայ: