Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանն ազատվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ մարզի Վայոց ձորի մարզպետ է նշանակվել Կոլյա Միքաելյանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանին կատարած աշխատանքի համար: Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Շարունակելու եմ կոչել կյանքի կոչել Կառավարության բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»: