10.03.2025
Հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա՞. քաղաքապետարանից մեկնաբանում են
05.12.2023
Հասարակական տրանսպորտի ուղեվարձը կթանկանա՞. քաղաքապետարանից մեկնաբանում են

Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, թե քաղաքապետարանում քննարկվում է ուղեվարձը 100 դրամից 150 դրամ դարձնելու հարցը: Ի պատասխան, Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. "Հարգելի գործընկերներ, մամուլում և սոցցանցերում այսօր տարածված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի առաջիկայում նախատեսվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում, ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում: Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր: Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում":