Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանը չի մտնում ահաբեկչական բարձր վտանգ ունեցող երկրների շարքը: Նրա խոսքով, Վրաստանը չի մտնում ահաբեկչական բարձր վտանգ ունեցող երկրների շարքը. նրանք թիրախավորում են այն երկրներին, որոնք մասնակցում են «Իսլամական պետության» ռազմական գործողություններ դեմ: Սակայն դա չի նշանակում, որ իրենց կառույցը պետք է թուլանա, քանի որ այն պատասխանատվություն է կրում պետության անվտանգության համար, փոխանցում է "Մաեստրո" հեռուստաընկերությունը: Նրա խոսքով, վրացական կողմը լուրջ է ընկալում բոլոր սպառնալիքները, որոնք հրապարակվել են և վերաբերվում էին Վրաստանին: Ըստ նրա, իրենք բարձր մոբիլիզացիա են հայտարարել ու բարձր պատասխանատվությամբ են մոտենում ռիսկերի և վտանգների կանխարգելմանը: