5.05.2026
Փորձագետ. Մինսկի խմբի մեխանիզմները ղարաբաղյան հարցում չեն աշխատում
10.04.2017
Փորձագետ. Մինսկի խմբի մեխանիզմները ղարաբաղյան հարցում չեն աշխատում

ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմները ղարաբաղյան հարցում չեն աշխատում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Սոցիալ–քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատակից Իգոր Սելեզնյովը, փոխանցում է Trend–ը։Նա նշել է, որ ղարաբաղյան հարցի յուրահատկության, սրության հետևանքով խնդրի կարգավորման «ճանապարհային քարտեզի» շատ ալգորիթմներ չեն բարձրաձայնվում, որպեսզի չխաթարվի գործընթացը։Ըստ նրա, առկա է ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք սցենար։ Առաջինը լավատեսական է, որն ենթադրում է խնդրի կարգավորում խաղաղ ճանապարհով։ Երկրորդը  իներցիոն, այսօր առկա իրավիճակի շարունակություն, որը ցանկացած պահի կարող է վերածվել ռազմական գործողություններ։ Երրորդ` աղետալի, երբ կլինի խոշոր էսկալացիա, գերտերությունների միջամտություն`տարբեր «պետությունների» առաջացում, ինչը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքեր։Նա հավելել է, որ Մինսկի խմբի մեխանիզմները գործում են ապարդյուն։