Մասնակցելով Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին՝ ՌԴ-ը պաշտպանում է կայունությունը բազմաբևեռ աշխարհում: Այդ մասին հայտարարել է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան: Նրա խոսքով, ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հանրության սխալ գործողությունները Սիրիայում, Լիբիայում և Իրաքում ապակայունացրել են Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան և այդ տարածաշրջանը ներքաշել պետարազմի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Օրտեգան նշել է, որ աջակցելով իսլամիստական խմբավորումներին՝ ԱՄՆ-ը ձգտում է միաբևեռ աշխարհի հաստատմանը: Ըստ նրա, այդ բոլոր այսպես կոչված ապստամբական խմբերը՝ «Ալ-Ղաիդան», «Իսլամական պետությունը», զինվել ու պատրաստվել են ԱՄՆ-ի կողմից: Նիկարագուայի նախագահը նշել է, որ նրանց ամենամեծ թիրախը Ռուսաստանն է: "Նրանք ցանկանում են փակել շրջափակման օղակը և ապակայունացնել ՌԴ-ը, իսկ Սիրիան հավասարակշռման կետն է", - եզրափակել է նա: