27.07.2025
Երևանը պատրաստվում է հյուրընկալել ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետներին
18.05.2016
Երևանը պատրաստվում է հյուրընկալել ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետներին

Երևանը պատրաստվում է հյուրընկալել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետներին. մայիսի 20-ին Երևանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: VERELQ-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը նշեց, որ մասնակից պետությունների աշխատանքային խմբերը արդեն Երևանում են, պատվիրակություններն ընդունելու նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Նշենք, որ նիստի օրակարգում կողմերը կշարունակեն քննարկել նավթի և նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման Հայեցակարգը, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներին վերաբերող խնդիրը: Հիշեցնենք նաև, որ ԵԱՏՄ անդամ պետությունները կառավարությունների ղեկավարները դեռ ապրիլի սկզբին պետք է անցկացնեին նիստը Երևանում, սակայն Ղազախստանի առաջարկով այն տեղափոխվեց Մոսկվա, ինչը բուռն դժգոհությունների տեղիք տվեց հանրության շրջանում: Մոսկվայում կայացած նիստում որոշում կայացվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում՝ մայիսի 20-ին: