8.06.2025
14.00-ի դրությամբ ՀՀ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 622643 ընտրող
06.12.2015
14.00-ի դրությամբ ՀՀ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 622643 ընտրող

Տեղական ժամանակով 14.00-ի դրությամբ ՀՀ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 622643 մարդ կամ ընտրողների 24,26%-ը: Այդ մասին են վկայում ԿԸՀ-ի տվյալները: Մայրաքաղաք Երևանում մասնակցությունը կազմել է 23,24%: Ամենաակտիվը Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզի ընտրողներն են:Ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Շիրակի մարզում՝18,81%: Նշենք, որ փաստաթուղթը ընդունված կհամարվի, եթե նրա օգտին քվեարկի ընտրությանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 50%-ը, սակայն ոչ պակաս, քան երկրի ընդհանուր ընտրողների ¼-րդը: Քվեարկության ընթացքում տարբեր դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ, այդ թվում բարեփոխումների դեմ արտահայտվող «Ոչ» շարժումը, պարբերաբար հայտարարում են խախտումների մասին: Բացի այդ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում «Այո»-ի շտաբի ներկայացուցիչները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը: Տեղեկություններ են հայտնվում նաև «Ոչ»-ի շտաբի անդամների նկատմամբ սպառնալիքների մասին: