ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ավարտելով աշխատանքային այցը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն՝ մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այս մասին տեղեկանում ենք երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: Հիշեցնենք, Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ, աշխարհի երրորդ ամենամեծ բնակչությամբ և Բրազիլիայի խոշորագույն հայկական համայնք ունեցող Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ և այլն: