Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները եռակողմ համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:Եռակողմ համագործակցության հարցը քննարկվել է Վրաստանի և Թուրքայի ՊՆ նախարարներ Լևան Իզորիայի և Ֆիքրի Ըշըքի հանդիպմանը, որը կայացել է Ստամբուլում՝ պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում (IDEF):10 օրից Բաթումում կայանալու է երեք երկրների նախարարների համատեղ հանդիպումը, որում քննարկվելու է եռակողմ համագործակցության ձևաչափը: «Կստորագրվի հուշագիր՝ ուղղված մեր ռազմական համագործակցության ընդլայնմանը»,-ասել է վրացի նախարարը: