ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել ԱՄՆ նոր պատժամիջոցներին ռուսական պատասխան քայլերի մասին. հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ Կրեմլում տեղյակ են ԱՄՆ նոր հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությունների մասին: «Սխալ է խոսել ինչ-որ պատասխան քայլերի մասին, քանի դեռ մենք հստակ և պաշտոնապես չենք հասկացել` ինչի մասին է խոսքը»,-ասել է նա: