2005 թվականից հետո Ռուսաստանի Դաշնության օգնությունը այլ պետություններին բազմակի անգամ աճել է՝ 101,3 մլն դոլարից հասնելով 1 մլրդ դոլարի 2016 թվականին: Այս մասին գրում է Վեդոմոստի պարբերականը: Նշված ժամանակահատվածում Ռուսաստանից ամենից խոշոր օգնություն ստացել են Ղրղզստանը՝ 323 մլն դոլար, Հայաստանը՝ 37,3 մլն դոլար և Տաջիկստանը՝ 21,7 մլն դոլար: Հաշվարկային հետազոտության մեջ ներկայացված տվյալների համաձայն, միայն 2016-ին միջազգային օգնության վրա Ռուսաստանը պետական բյուջեի 0,4%-ն է հատկացրել: Բացի այդ, նշված ժամանակահատվածում Ռուսաստանը ներել է Ղրղզստանին 240 մլն դոլարի պարտք: Նշվում է, որ անցած տարի ուղղակի գումարային օգնությունը պետություններին նվազել է, սակայն աճել է տեխնիկական օգնության չափը (մինչև 45,1 մլն դոլար):