ԵՄ–ի ու Ադրբեջանի համագործակցության առաջնահերթություններն են էներգետիկ, տրանսպորտային և ներդրումային ոլորտներում համագործակցությունը։ Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն։Նա նշել է, որ Ադրբեջանի մասնակցությունն Արևելյան գործընկերության ներկա փուլում կխորացնի համագործակցությունն ԵՄ–ի հետ ներդրումային, տրանսպորտային և այլ ոլորտներում։Ըստ նրա, մոտակա ժամանակներս այս ուղղություններով աշխատանքներն ինտենսիվանալու են։