Ռուսաստանը համարում է, որ Իրանի միջուկային գործարքը տապալման սպառնալիքի տակ է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի–ն։«Տապալման սպառնալիքի տակ են հայտնվել խոշոր պայմանավորվածությունները, որոնք մենք դիտարկում ենք որպես կառուցողական բազմակողմանի փոխգործակցություն՝ նկատի ունենալով, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը»,– ասել է Լավրովը Միջազգային գործերի ռուսական խորհրդի ժողովին։Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը»2015-ի հուլիսին Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ պատմական համաձայնության էին եկել եւ ընդունել Գործողությունների համատեղ համապարփակ պլանը։