Ադրբեջանցի փորձագետ Ֆարհադ Իբրահիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ընտրությունների անցկացման ժամկետների փոփոխությունը կապված է տնտեսական իրավիճակի հետ։Նա նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը բախվում է սոցիալական և տնտեսական խնդիրների հետ` նավթի գների անկման պատճառով։ Ըստ նրա, Ալիևին անհրաժեշտ է ստանալ իր քաղաքականության հասարակական աջակցությունը։ Ադրբեջանի հասարակությունն ի դեմս Ալիևի տեսնում է այն առաջնորդին, ով կարող է լուծել պետության առջև առկա խնդիրները։Նա նշել է, որ Արևմուտքը կարող է միջամտել Ադրբեջանի նախագահական ընտրություններին։ ԱՄՆ–ին ձեռնտու չէ այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանը` հավասար հարաբերություններ զարգացնելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի հակառակորդ ՌԴ–ի ու Իրանի հետ։