Թուրքիան գերմանացի պատգամավորների «Ինջիրլիք» ռազմաբազա նախատեսված այցից մեկ օր առաջ Գերմանիայի ԱԳՆ-ին տեղեկացրել է, որ հնարավոր չէ այցելել ռազմաբազա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:«Թուրքական կողմը մեզ տեղեկացրել է այն մասին, որ բունդեսթագի պաշտպանության կոմիտեի գերմանացի պատգամավորների այցը, որը պետք է կայանար մայիսի 16-ին, համաձայնեցված չէ»,-ասել է Շեֆերը:Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազա այցի շուրջ բանակցություններ տարվում էին ապրիլի կեսերից, սակայն մինչև հիմա թուրքական կողմից Գերմանիան «հակասական ազդանշաններ է ստացել»: