Երևանի հիմնադրման 2799 ամյակի միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը և Սքայբոլ ընկերությունը ներկայացնում են օդագնացության միջազգային Բացահայտիր Հայաստանը Երկնքից փառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-17-ը։ Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած օդապարիկները սավառնելու են սիրո քաղաք Երևանի երկնքում` ստեղծելով հեքիաթային վառ պատկեր։ Փառատոնի գլխավոր նպատակը միջազգային հանրության շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է, ինչպես նաև մեր երկրում տուրիզմի, փոքր ավիացիայի և հատկապես օդագնացության հետագա զարգացումը: