Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում։ Նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։ ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։ Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։