26.07.2025
Մակունցն ու կոնգրեսական Շնայդերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը
prev Նախորդ նորություն

Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Երեկ Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի արդյունքում։


Մահացածը 18-ամյա զինծառայող է։ Նրա և մեկ այլ զինծառայողի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որն ուղեկցվել է դանակի և զենքի գործադրմամբ։


24News-ի տեղեկություններով` միջադեպի ընթացքում զինծառայողը կրակել է ինքն իրեն։


Դեպքի մանրամասները պարզվում են, իրավասու մարմինները քննչական գործողություններ են իրականացնում՝ պարզելու միջադեպի հանգամանքները և պատասխանատուներին։


 

Փաշինյանը մասնակցել է Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված համաժողովին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին