ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: «Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: Որովհետեւ սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է: Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք», - գրել է ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում: