11.11.2025
Բուլղարիայի ԱԳ նախարարը դժգոհել է Երևանի հետ թռիչքների բացակայությունից
28.10.2019
Բուլղարիայի ԱԳ նախարարը դժգոհել է Երևանի հետ թռիչքների բացակայությունից

Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան Երևանում դժգոհել է, որ Հայաստանի և իր երկրի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բավարար մակարդակի վրա չէ: Այս մասին նա հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ. «Ինձ պահանջվեց 10 ժամ, որպեսզի ես հասնեմ Երևան, մինչդեռ մենք այնքան մոտ ենք: Եթե մենք ունենանք ուղիղ թռիչք, ապա այս ժամանակը մի քանի անգամ կկրճատվի: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի այն իրականություն դառնա: Առկա են չարթերային թռիչքներ դեպի Բուրգաս և Վարնա, բայց դեռ չունենք ուղիղ չվերթ Սոֆիա-Երևան ուղղությամբ: Ես դժվար եմ պատկերացնում գործարարի, ով 10 ժամ կճանապարհորդի մեկ ուղղությամբ, որ հանդիպի գործընկերոջ հետ: Հետևաբար` մենք հակված ենք բարելավել տրանսպորտային հնարավորությունները»,- ասաց տիկին Զախարիևան: Նա նաև ասաց, որ Բուլղարիան աջակցում է ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև երկրի կառավարությանը՝  տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում: