Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարտի 18-ի առավոտվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: