Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակիցների առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու համար ՀՀ կառավարությունը 4 մլն 320 հազար դրամ հատկացրեց: Այսպիսով վետերանները առողջարանի անվճար ուղեգրի, հանգստի և առողջության վերականգնման հնարավորություն կստանան: Նշենք, որ գումարը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: