27.02.2026
Պատրաստ եմ ջանքեր ներդնել՝ երկկողմ հարաբերություններում մեծ արդյունքների համար. Սի Ծինփին
23.06.2020
Պատրաստ եմ ջանքեր ներդնել՝ երկկողմ հարաբերություններում մեծ արդյունքների համար. Սի Ծինփին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Մեծարգո պարոն Նախագահ, Նորին Գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն մաղթանքներս: Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը: Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը և Հայաստանը հաստատուն կերպով աջակցում են միմյանց և հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խորը բարեկամությունը: Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների: Մաղթում եմ քաջառողջություն և ամենայն բարիք»: