10.11.2025
Միխեիլ Սաակաշվիլիին զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից
01.10.2020
Միխեիլ Սաակաշվիլիին զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

Քիչ առաջ ԵՊՀ գիտական խորհրդի նիստում միաձայն որոշում ընդունվեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին զրկել ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը որոշում էր կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով:   «Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»,- գրել է Հարությունյանը Facebook-ի իր էջում: VERELQ-ը հիշեցնում է, որ Սահակաշվիլին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը: