27.09.2024
Արգելակեք. Երևանում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ
07.07.2020
Արգելակեք. Երևանում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ից ավել է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ:Ճանապարհային ոստիկանությունից հիշեցնում են այդ ճանապարհահատվածները՝1.Իսակովի պողոտա2.Թբիլիսյան խճուղի3.Մոնթե Մելքոնյան փողոց4 Աճառյան փողոց5. Դավիթ-Բեկի փողոց6. Մյասնիկյան պողոտա7. Սարալանջի պողոտա8. Աշտարակի խճուղի Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60կմ/ժ: