18.12.2025
Նարինե Դիլբարյանի արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին. Րաֆֆի Հովհաննիսյան
03.05.2021
Նարինե Դիլբարյանի արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին. Րաֆֆի Հովհաննիսյան

Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որում նա արձագանքել է կուսակցության ղեկավար Նարինե Դիլբարյանի՝ «Ժառանգությан» անդամակցությունը բոլոր առումներով դադարեցնելու մասին երեկվա հայտարարությանը: «Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում: «Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին: Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»,- հայտնել է Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ երեկ Նարինե Դիլբարյանը հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին: