Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից այսօր՝ մարտի 31-ին հայտնաբերվել է ևս 2 աճյուն, տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը՝ հայտնաբերվել է Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Այսպես, արցախյան վերջին պատերազմի զինադադարից հետո Արցախի փրկարար ջոկատները հայտնաբերել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։