15.09.2026
Պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակելու պայքարը. Սերժ Սարգսյան
01.10.2021
Պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակելու պայքարը. Սերժ Սարգսյան

Հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունները չլուծեցին ոչ մի խնդիր և ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչեւ արժեհամակարգային, քաղաքականից մինչեւ արդարության ճգնաժամ: Այս մասին «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նշել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Հանրապետական կուսակցության՝ երկիրը վերահաս աղետից փրկելու բոլոր նախազգուշացումներն ու ջանքերը լուրջ արդյունքների չհանգեցրեցին. «Մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի, մեր երկու հանրապետությունների գլխին»,- ասաց Սերժ Սարգսյանը: Սարգսյանը նշեց, որ թեև Հանրապետականը, ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում և դրանից առաջ բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ, Ազգային ժողովում ներկայացված լինելը իրենց  համար երբեք գերնպատակ չի եղել։ «Ուստի, պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակելու պայքարը և եթե անհրաժեշտություն լինի` նաև բացառապես խորհրդարանից դուրս»,- հավելեց նա:  ՀՀԿ առաջնորդը նաև տեղեկացրեց, որ այս տարեվերջին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը: