Կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մարդ, որ խորհրդանշում էր Արցախյան ազատամարտի հաղթանակը, հայ զինվորի ամուր ու մարտնչող ոգին: Այս մասին ասված է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ցավակցագրում. "Նա հերոսի իրական կերպար էր, երիտասարդ սերնդի համար՝ ոգեշնչման աղբյուր: Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի ու դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին: Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի և հոգիդ կխաղաղվի երկնային կյանքում": Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել է, որ այսօր կյանքի 81-րդ տարում մահացել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը: