19.12.2025
Մտքովդ անգամ չանցնի. Խաչիկ Ասրյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին
07.05.2021
Մտքովդ անգամ չանցնի. Խաչիկ Ասրյանը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. ««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային քրիստոնյա կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանում սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգայի Ժողովի արտահերթ ընտրությանը՝ վստահ լինելով, որ այն կազմակերպվելու է բացառապես օրենքի տառին համապատասխան:  Սակայն, վերլուծելով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, հատկապես, որ սույն թվականի ապրիլի 25-ին Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Փաշինյան Նիկոլը, բայց միևնույն ժամանակ ապօրինաբար մնաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ակնհայտ է, որ Փաշինյան Նիկոլը գնում է ընտրության՝ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով:Փաշինյան Նիկոլի անօրինական այս գործողություններն արտահերթ ընտրությունում կարող են ունենալ ողբերգական հետևանքներ, իսկ հետընտրական գործընթացները կարող են ընթանալ քաղաքացիական բախումներով՝ ընդհուպ մինչև արյունահեղություն:Գիտակցելով վերոնշյալ անխուսափելի վտանգները, քաղաքացիական հնարավոր պատերազմն ու արյունահեղությունը՝ պահանջո՛ւմ և զգուշացնո՛ւմ ենք Հայաստանի վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթած և ժամանակավոր զբաղեցնող Փաշինյան Նիկոլին. մտքովդ անգամ չանցնի ընտրակաշառք բաժանել և արտահերթ ընտրության արդյունքները կեղծել, այլապես հետընտրական փողոցային անկանխատեսելի բողոքների արդյունքում ծնվելիք քաղաքացիական պատերազմի, արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կրելու ես դու",- ասված է հայտարարության մեջ: