Ռուսաստանին, ընդհանուր առմամբ, հաջողվել է հաղթահարել տնտեսության անկումը կորոնավիրուսի համաճարակի ֆոնին։ Այս մասին ներդրումային ակտիվության բարձրացման միջոցառումների մասին խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ոլորտների եւ բիզնեսի աջակցման ժամանակին հաշվարկված միջոցների շնորհիվ մեզ ընդհանուր առմամբ հաջողվել է հաղթահարել տնտեսության անկումը եւ դուրս գալ դրա վերականգնման համար։ Մենք դա տեսնում ենք ներքին պահանջարկի դինամիկայով, գործազրկության մակարդակի աստիճանական նվազմամբ», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահը։