27.12.2025
Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է մի խումբ մանկավարժների
10.03.2022
Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է մի խումբ մանկավարժների

Մարտի 10-ին Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը Կանանց տոների միամսյակի շրջանակում ընդունել է հանրապետության մի շարք դպրոցների և նախակրթարանների մանկավարժներին։Շնորհավորելով ներկաների տոնը՝ Սիմոնյանն ընդգծել է, որ պետականաշինության հիմքը գիտելիքն ու կրթությունն են, և շնորհակալություն է հայտնել մանկավարժներին սերունդների կրթության և հայրենասիրության գործում անմնացորդ աշխատանքի համար։Ուսուցիչները նշել են, որ բազմաբովանդակ տեղեկատվության առատությունն այսօր գիտելիքի մրցակիցն է, սակայն իրենց պարտքն է հասկանալ նոր սերնդին և դպրոցից կյանք ճանապարհել կիրթ, պատասխանատու և ժամանակակից քաղաքացիներ։Ընդունելությանը մանկավարժները մի շարք մասնագիտական և համակարգային հարցեր են բարձրաձայնել, որոնց շուրջ Ալեն Սիմոնյանի հանձնարարությամբ հետագայում համապատասխան մասնագիտական քննարկումներ կարվեն։